National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Նախարարությունները սահմանված ոլորտներում կիրականացնեն Կառավարության քաղաքականության մոնիթորինգ եւ գնահատում
1 / 5

Գործադիրը լրացում է առաջարկում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ սեպտեմբերի 12-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Գործող օրենքը նախարարություններին վերապահում է սահմանված ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասություն: Փոխնախարարի խոսքով՝ դա ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մոնիթորինգ եւ գնահատում, որոնց արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման եւ քաղաքականության կատարելագործման համար: Նշվել է, որ ՀՀ միջազգային պարտավորությունների, մասնավորապես, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման շրջանակում որպես խնդիր եւ բարեփոխման առաջնահերթություն՝ արձանագրված է օրենսդրական ակտով հակակոռուպցիոն մոնիթորինգի եւ գնահատման գործառույթն ամրագրելու անհրաժեշտությունը: Որպես հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարություն՝ դա իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, բայց քանի որ դա փաստաթղթով արձանագված չէ, դիտարկվել է որպես միջազգային պարտավորություն չկատարելու հիմնավորում:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունները՝ տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթներն իրականացնելու համար հստակ իրավական հիմքի առկայությունն ապահովելու նպատակով»,- ասել է փոխնախարարը:

Կսահմանվի, որ Կառավարության քաղաքականությունը ենթադրում է նաեւ նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացման մոնիթորինգ եւ գնահատում:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը բարձրացրել է որոշ ծրագրերի դեպքում անտրամաբանական չափորոշիչներ սահմանելու խնդիրը: «Պետք է բյուջետային քննարկումների ժամանակ ուշադիր լինենք եւ Կառավարության մեր գործընկերներին կառուցողական դաշտում համոզենք, որ ճիշտ չափորոշիչներ դրվեն»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Համաձայնելով ԱԺ նախագահի տեղակալի հետ՝ Երանուհի Թումանյանցն ընդգծել է, որ գործադիրը մշտապես փորձում է բարելավել ծրագրերի չափորոշիչները, որ հետագայում գնահատման խնդիր եւս չունենա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել էր դրական եզրակացություն: Հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ առաջարկվում է օրենքով ամրագրել մշտադիտարկման եւ գնահատման հետ կապված գործառույթների իրավական հիմքը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am